«Երեւան, իմ սրտի քաղաք, որտեղ հանդիպում են բոլորը, իրար հարազատ հեռու ու մոտ»․ Լիլիթ Մուրադյան (ֆոտո)

17:45   15 սեպտեմբերի, 2021

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երիտասարդ մայրիկը երկար զգեստ է կրում, որը համադրել է ոճային կոշիկի հետ։ Լիլիթ Մուրադյանը հավաքել է մազերը, բնական շպար նախընտրել։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ արեւային ակնոց, պայուսակ։ «Երեւան, իմ սրտի քաղաք, որտեղ հանդիպում են բոլորը, իրար հարազատ հեռու ու մոտ»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ Լիլիթը ծննդյան օրվա առիթով շնորհավորել էր ամուսնուն՝ հաղորդավար Վահե Խանամիրյանին։ Երիտասարդ մայրիկը հրապարակել էր Վահեի լուսանկարն իրենց երեխաների հետ ու գրել․ «Էնքան բան ունեմ քեզ ասելու, չգիտեմ որտեղից սկսեմ։ Այսօր քո ծնունդն ա, բայց դա կապ չունի, այս խոսքերը ես ասում եմ ինքս ինձ ամեն օր։ Վահ, շնորհակալ եմ ամեն օրվա, ամեն րոպեի համար, որ կաս, որ կողքիս ես, որ սիրում ես, հասկանում, համբերում…աչքերս լիքն են, կոկորդս էլ մի քիչ վառվում ա գրելուց, որովհետև հուզված եմ, արդեն յոթ տարի ու ամեն օր սիրում եմ քեզ ավելի շատ։ Ես երջանիկ կին եմ, որ ունեմ քեզ, երջանիկ եմ, որ երեխաներս ունեն քո նման պապա, ընկեր, կյանքի ուղեկից։ Խնդրում եմ առողջ եղիր ու իմ կողքին։ Կներես ինձ, որ վերջերս հա հոգնած եմ, տխուր, նյարդային…կանցնի, մենք ամեն ինչ էլ անցել ենք։ Շնորհակալ եմ ծնողներիդ, որ քեզ ունեմ։ Ես քեզ սիրում եմ ու չկան բառեր, որ բնութագրեմ, թե որքան։ Շնորհավոր ծնունդդ»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE