Քանյե Ուեսթը կրկին սկսել է հետեւել Քիմ Քարդաշյանի Ինստագրամյան էջին

13:11   15 սեպտեմբերի, 2021

Ռեփեր Քանյե Ուեսթը կրկին բաժանորդագրվել է կնոջ՝ Քիմ Քարդաշյանի էջին, եւ Քիմն, ի դեպ, նրան նույն կերպ է պատասխանել։ Ավելի վաղ Ուեսթը դադարել էր հետեւել Քարդաշյան ընտանիքի (այդ թվում Քիմի) էջիերին Twitter-ում։

Ուեսթն ընդամենը 23 հաշվի է հետեւում, այդ պատճառով Քիմի առկայությունն այդ ընտրված ցանկում շատ բանի մասին է վկայում։ Ի դեպ, ուղիղ կես տարի առաջ Քարդաշյանը սկսել է ամուսնալուծության գործընթացը՝ հոգնելով հանդուրժել ռեփերի տրամադրության անկումներն ու ոչ միշտ ադեկվատ պահվածքը։

Քարդաշյանից բաժանվելուց հետո Քանյեն հասցրել է կարճ ժամանակ հանդիպել Իրինա Շեյքի հետ։ Ինսայդերների խոսքով՝ այդ սիրավեպը բավական վշտացրել է Քիմին, թեեւ նա փորձում էր ցույց չտալ։ Նախկին սիրահարների ներկայացուցիչները բազմաթիվ անգամներ հայտարարել են, որ ե՛ւ Ուեսթը, ե՛ւ Քարդաշյանը մտադիր են հանուն երեխաների ընկերական հարաբերություններ պահպանել։



© NEWS.am STYLE