«Բնական գեղեցկություն». Իրինա Այվազյանի աշնանային կերպարը

19:43   15 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Իրինա Այվազյանը նոր լուսանկար է հրապարակել, որում աշնանային կերպարում է։

Ինստագրամայն էջում հրապարակված լուսանկարում Իրինան սեւ հուդի է կրում։ Նա հավաքել է մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել է աքսեսուարը՝ արեւային ակնոցը։ «Երեւանը շատ եմ սիրում, բայց իրենից փախչելը միշտ լավ տարբերակ է»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհին։ Հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր են գրել․ «Բնական գեղեցկություն»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին վառ գույնի բլուզ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու նվազագույն շպար է ընտրել։ Հետեւորդները գնահատել էին դերասանուհու լուսանկարն ու նրան դրական խոսքեր էին գրել․ «Գեղեցկուհի», «Նուրբ»։



© NEWS.am STYLE