«Տիկնիկ». Էլեն Ազնավուրյանի ոճային լուքը

18:44   15 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Էլեն Ազնավուրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում նորաձեւ կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Էլենը վագրային պրինտով հագուստ է կրում։ Դերասանուհին հավաքել է մազերը, նախապատվություն է տվել արտահայտիչ դիմահարդարմանը, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացնում են խոշոր աքսեսուարները ականջօղերը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր են գրել Էլենին․ «Տիկնիկ», «գեղեցկուհի»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված էր ամուսնու՝ Բորիսի հետ։ Զույգը ջերմ գրկախառնված էր։ Լուսանկարն արվել էր համատեղ հանգստի ընթացքում։ Էլենը սպիտակ հագուստ էր կրում։ Նրա մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ Նա հրապարակմանը կից գրառում չէր արել։



© NEWS.am STYLE