Վճռաբեկ դատարանը մերժել է մեղմացնել Միխայիլ Եֆրեմովի դատավճիռը

15:11   15 սեպտեմբերի, 2021

Մոսկվայի վճռաբեկ դատարանը մերժել է մեղմացնել դերասան Միխայիլ Եֆրեմովի վերաբերյալ դատավճիռը, որը պատիժ է կրում մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի համար։ Այդ որոշմանը կողմ էր հանդես գալիս նաեւ դատախազը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Դերասանի պաշտպանները դատարանին խնդրում էին նվազեցնել նշանակված պատիժը արտիստի առողջական վիճակի վատացման եւ այն պատճառով, որ վթարի արդյունքում մահացածն ամրակապված չի եղել։ Բաց այդ՝ փաստաբանները խնդրում էին նրան ընդհանուր ռեժիմի բանտից բաց ռեժիմով քրեակատարողական հիմնարկ տեղափոխել։

Դերասանը, որը դատական նիստին միացել էր տեսակապով, հայտնել է, որ լիովին զղջացել է արարքի համար, ընդունել է մեղքն ու աղոթում է մահացածի համար։ Նա նշել է, որ բանտում իր ասթման սրվել է։ Դերասանի փաստաբանները նաեւ հիշեցրել են, որ իրենց պաշտպանյալն ամբողջովին վճարել է գումարը՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։ Սակայն մեղադրողը դատարանում հայտարարել է, որ Եֆրեմովի նկատմամբ կայացված վճիռն օրինական էմ հիմնավոր եւ դատարանին խնդրել է չբավարարել պաշտպանության կողմի բողոքը։ Դատախազի կարծիքի հետ համաձայնել են նաեւ տուժող կողմի ներկայացուցիչները, որոնք եւ կարծում են, որ դատավճիռը հարկավոր չէ մեղմացնել։



© NEWS.am STYLE