Էքստրեմալ նիհարած Ռեբել Ուիլսոնը լողափնյա լուսանկարներ է հրապարակել

16:11   15 սեպտեմբերի, 2021

«Անուղղելի խարդախները» ֆիլմի աստղ Ռեբել Ուիլսոնы հանգստանում է Ֆրանսիական Պոլինեզիայի կղզում։ Նա հանգստի ընթացքում արված լուսանկարները հրապարակել է Ինստագրամյան էջում։

Դերասանուհին նիհարել է ավելի քան 30 կիլոգրամով եւ լրջորեն փոխվել։ Երկրպագուները սովոր են Ռեբելին տեսնել փարթամ կազմվածով, եւ այժմ արդյունքը ցնցող է։

Աստղը վառ կադրեր է հրապարակել, որոնցում կարմիր լողագեստ է կրում եւ անծանոթ տղամարդու հետ է։

«Ֆրանսիական Պոլինեզիայի հեռավոր կղզիներում արկածները բացարձակ դրախտ են։ Ինձ դուր է եկել իմանալ, թե ինչպես են նրանք պահպանում էկոհամակարգը»,- ընդգծել է Ուիլսոնը։



© NEWS.am STYLE