Ալեն Դելոնի որդին չեղարկել է նշանադրությունն իտալացի դերասանուհու հետ

19:13   15 սեպտեմբերի, 2021

Էնթոնի Դելոնը՝ դերասան Ալեն Դելոնի որդին, Ինստագրամում հայտնել է, որ բաժանվել է իտալացի դերասանուհի Սվեվա Ալվիտիից։

56-ամյա դերասանը պարզաբանել է, որ Ալվիտիից բաժանվել է մոտ մեկ ամիս առաջ։ «Ժամանակն է հայտարարել է Ալվիտիից բաժանվելու մասին եւ նրան ապագայում հաջողություն մաղթելու»,- գրել է նա։

Զույգը մեկ տարի առաջ «Paris Match» ամսագրի էջերում հայտարարել էր նշանադրության մասին։

2021թ․-ի սկզբին Էնթոնի Դելոնը հայտնել է մոր՝ Նատալիի մահվան մասին։ Որդին 79-ամյա դերասանուհու՝ Ալեն Դելոնի նախկին կնոջ աճյունափոշին շաղ է տվել Ճամայկայում օգոստոսի վերջին՝ արդեն հարսնացուից բաժանվելուց հետո։

Լուսանկարը՝ Vittorio Zunino Celotto/Getty Images



© NEWS.am STYLE