Ջասթին Բիբերն ակնարկել է կնոջ՝ Հեյլիի հղիության մասին

22:18   15 սեպտեմբերի, 2021

Met Gala պարահանդեսի ընթացքում Ջասթին Բիբերի պահվածքը երկրպագուներին ստիպել է մտածել նրա կնոջ՝ մոդել Հեյլի Բիբերի հղիության մասին։

Միջոցառմանը Բիբերների դեբյուտային մասնակցությունը ընտանիքում սպասվող համալրման մասին հերթական լուրերի ալիքի առիթ է տվել։ Պատճառ է դարձել լուսանկարը, որում Ջասթինը կնոջը գրկել է որովայնի հատվածում։ Հրապարակված տեսանյութերից մեկում երեւում է, որ Հեյլին վայրկենապես հրել է նրա ձեռքը։ Այդ պահը սոցիալական ցանցերում բազմթիվ հեգնական մեկնաբանությունների պատճառ է դարձել։

Ի դեպ, սա Հեյլիի հղիության մասին միակ ակնարկը չէ։ Վերջերս Բիբերը հրապարակել էր իրենց համատեղ լուսանկարն ու գրել՝ «Հայր եւ մայր»։ Զույգի երկրպագուները սկսել էին մեկնաբանություններում շնորհավորանքներ գրել, սակյայն Հեյլին նշել էր, որ իրենք ընդամենը դարձել են տնային կենդանու ծնողներ։

Ի դեպ, զույգն ամուսնացել է 2019թ․-ի սեպտեմբերին։ Հեյլին այդ ժամանակ նշել է, որ Ջասթինը միակ մարդն է, որի հետ ինքը ցանկանում է անցկացնել կյանքը։

Լուսանկարները՝ Dimitrios Kambouris/Getty Images for The Met Museum/Vogue,  REUTERS/Mario Anzuoni 



© NEWS.am STYLE