«Ազդեցիկ աղջիկ». Իվետա Մուկուչյանի բեմական կերպարը

20:49   15 սեպտեմբերի, 2021

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բեմական կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Իվետան սեւ, փայլուն հագուստ է կրում։ Նա հետաքրքիր սանրվածքով է, ընտրել է արտահայտիչ դիմահարդարում։ Կերպարն ամբողջացնում են խոշոր ականջօղերը։ Մեկնաբանություններում հետեւորդները դրական խոսքեր են գրել նրան․ «Ազդեցիկ աղջիկ»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին ոճային զգեստ էր կրում։ Իվետան արձակել էր մազերը, արտահայտիչ շպարն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Երգչուհու կերպարն ամբողջացրել էր աքսեսուարը՝ ականջօղը։ «Ձեր հաջողությունը որոշվում ձեր է վստահությամբ եւ ամրությամբ, իսկ գեղեցկությունը՝ այն սիրո չափաբաժով, որը պահում եք ձեր ներսում»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE