«Հայ Գոլում» Էնդի Սերքիսը «Լյութեր» ֆիլմում կխաղա գլխավոր դերը

18:01   15 սեպտեմբերի, 2021

Համաշխարհային կինեմատոգրաֆիայում ունեցած ներադրման համար «BAFTA» մրցանակի արժանացած Էնդի Սերքիսը «Լյութեր» լիամետրաժ ֆիլմում կկատարի գլխավոր դերը, այն բրիտանական հայտնի «Լյութեր» սերիալի շարունակությունն է, որում գլխավոր դերը կատարում էր Իդրիս Էլբան։ Ժապավենի համատեղ արտադրությամբ զբաղվում են Netflix-ը եւ BBC-ն, հայտնում է The Hollywood Reporter-ը։

Սերքիսի հետ ժապավենում կնարահանվի «Օսկար» մրցանակի հավակնորդ Սինտիա Էրիվոն։

Սյուժեի հիմքում կրկին Ջոն Լյութեր անունով տեսուչն է, որն աշխատել է ծանր հանցագործությունների բացահայտման բաժնում եւ պրակտիկայում հաջողությամբ կիրառել ոչ ստանդարտ մեթոդներ։ Այս անգամ նրան երկու հակահերոս կդիմակայի՝ չարակամ խուզարկու (Էրիվո) եւ վտանգավոր հանցագործ (Սերկիսը)։

Ժապավենի ռեժիսորը կլինի օրիգինալ սերիալի հեղինակ Նիլ Քրոսը։ Netflix սթրիմինգային ծառայությունը BBC-ի հետ կզբաղվի «Լյութերի» պրոդյուսինգով։

 



© NEWS.am STYLE