Երջանիկ հարաբերությունների տասներկու սկզբունք

21:12   21 սեպտեմբերի, 2021

1. Երբ կինը եւ տղամարդը սիրահարվում են, նրանցից ամեն մեկի կյանքը փոխվում է։ Կամ նրանք միմյանց բարձրացնում, կամ ընդհանրապես վայր են գցում։

2. Սերը չեն գնում։ Երբեք հույս մի ունեցեք, որ կարող եք գնել ձեր երջանկությունը։

3. Խուսափեք խանդից։ Խանդը վտանգավոր խաղ է, որի արդյունքում զուգընկերներից մեկը անպայման տուժում է։ Խանդում են նրանք, ովքեր ինքնավստահության պակաս ունեն եւ անգիտակցաբար սկսում են խանդել։

4.Երջանիկ հարաբերություններում զուգընկերների՝ միմյանցից կախվածությունը հավասար մակարդակի վրա է։

5. Ամբողջ սրտով սիրող մարդը սիրո եւ զգացմունքների անկեղծության ապացույցների կարիք չունի։ Նա ինքն է ցույց տալիս, թե ինչպես է պետք սիրել։

6. Մոռացեք դիմացինին փոխելու մասին։ Հիշեք, եթե նույնիսկ ձեզ հաջողվի փոխել նրան, հնարավոր է, որ նրա նոր կերպարը այդքան էլ դուր չգա ձեզ։

7. Դեպրեսիա ապրող մարդուն շատ դժվար է սիրել; Սերը պետք է երջանկություն պարգեւի զուգընկերներին։ Եթե դուք հարաբերությունների պատճառով սթրեսի եք ենթարկվում, մեկ ուրիշին գտեք։

8. Տղամարդիկ չեն սիրում նյարդային կանանց, որոնք ասես ռումբ լինեն, որը ամեն վայրկյան կարող է պայթել։ Այսպես դուք սպանում եք ձեր սերն ու երջանկությունը։   

9. Երջանիկ լինելու համար պետք է խելամիտ լինել։ Եթե զուգընկերը մշտապես սիրո խոսքեր չի ասում, չի նշանակում, որ նա անտարբեր է կամ ձեզ չի սիրում, նա այդ պահին կարող է իր սերն արտահայտել ձեր ձեռքը բռնելով։

10. Եթե զուգընկերը ընտելացել է, որ կարող է վատ վերաբերել ձեզ, շատ դժվար կլինի նրան փոխել։

11. Եթե վստահ չեք՝ արդյոք ձեր քայլը դուր կգա նրան, թե ոչ, մի շտապեք։ Ավելի հարմար պահ ընտրեք։

12. Հիշեք, սպիտակ Mercedes-Benz-ով ասպետի հետ ամուսնանալու համար պետք է կարմիր Porsche-ով արքայադուստր լինեք։ Այսինքն՝ ձեր կենսակերպը, սոցիալական դիրքը, մտածելակերպն ու արժեքները պետք է համապատասխան լինեն։

 

Աղբյուրը՝ Creu

 



© NEWS.am STYLE