Մեգան Մարքլն ու արքայազն Հարին Time-ի վարկածով 2021 թվականի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում են

23:22   15 սեպտեմբերի, 2021

Time ամերիկյան ամսագիրը հրապարակել է 2021 թվականի աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանց ցուցակը։

Ցուցակում տեղ են գտել դքսուհի Մեգան Մարքլը եւ նրա ամուսինը՝ արքայազն Հարին։ Բացի այդ, հենց նրանք են զարդարել ամսագրի շապիկը։ Հրատարակչության խմբագիրները մեջբերել են Instagram-ի օգտատերերից մեկին, որպեսզի ցուցադրեն Սասեքսի դուքսերի կարեւորությունը։

«Աշխարհում, որտեղ յուրաքանչյուրն ունի իր կարծիքը մարդկանց մասին, որոնց նրանք չգիտեն, դուքսն ու դքսուհին կարեկցանք են զգում այն մարդկանց հանդեպ, ում նրանք չգիտեն։ Նրանք միայն իրենց կարծիքը չեն արտահայտում։ Նրանք փախչում են պայքարին ընդառաջ», - նշում է պարբերականը։



© NEWS.am STYLE