Հմայիչ. Արփի Գաբրիելյանի լուսանկարը

10:43   16 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։

Ինստագրամյան էջի Սթորիս բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, Արփին սպիտակ տոպ է կրում եւ վերնաշապիկ։ Երիտաարդ մայրիկն արձակել է մազերն ու նախընտրել է արտահայտիչ դիմահարդարում։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ արեւային ակնոց, նուրբ վզնոց։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Արփին սեւ շապիկ էր կրում։ Երիտասարդ մայրիկը հավաքել էր մազերն ու նախապատվություն էր տվել վառ շպարին, որն ընդգծում էր նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ խոշոր ականջօղը, նուրբ վզնոցը։ «Ուրիշ ես»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր Արփին։

 



© NEWS.am STYLE