«Գեղեցկուհի». Աթենա Մանուկյանը՝ լողազգեստով

14:48   16 սեպտեմբերի, 2021

Հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը նոր լուսանկար է հրապարակել, որում լողափնյա կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Աթենան վառ գույնի լողազգեստ է կրում, որն ընդգծում է գեղեցիկ կազմվածքը։ Երգչուհին արձակել է մազերը, շպարված չէ։ «Որքան իրական ես դառնում, այնքան աշխարհն անիրական է դառնում»,- գրել է նա։ Հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են գրել․ «Գեղեցկուհի»։

Օրեր առաջ տեղադրված կադրերում Աթենան առանց շպարի էր։ Երգչուհին վառ գույնի լողազգեստ էր կրում։ Նրա թաց մազերն արձակված էին։ Հրապարակմանը կից Աթենայի երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել նրան․ «Դու շպարի կարիք չունես, բնական շատ գեղեցիկ ես», «քնքուշ աղջիկ»։



© NEWS.am STYLE