«Գեղեցիկ մայրիկ». բալիկի սպասող Մարտայի լուսանկարները

12:42   16 սեպտեմբերի, 2021

Երգչուհի Մարտան, որը միշտ առանձնանում է իր ոճային կերպարներով, նոր լուսանկարներ է հրապարակել։

Երգչուհին, որը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, վագրային պրինտով հագուստ է կրում։ Մարտան արձակել է մազերը, գլխաշոր ընտրել։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Հետեւորդները հիացել են երգչուհու կերպարով ու նրան դրական խոսքեր գրել․ «Շատ սիրուն», «գեղեցիկ մայրիկ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Մարտան պատկերված էր որդու՝ Նեոյի հետ։ Երգչուհին շորտ էր կրում, երկարաճիտներ։ Մարտան արձակել էր մազերն ու սպորտային գլխարկ էր ընտրել։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու նրանց դրական խոսքեր էին գրել։



© NEWS.am STYLE