Ֆիլիպ Կիրկորովը «Վերջին դյուցազունը» ֆիլմում կխաղա Հրեղեն թռչնի կերպարը

10:21   16 սեպտեմբերի, 2021

Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը կդառնա «Վերջին դյուցազունը» ֆիլմի երրորդ մասի հերոսը։ Նա այդ մասին հայտնել է Ինստագրամյան էջում։

Արտիստը ռուսական հեքիաթների ավանդական հերոսի՝ Հրեղեն թռչնի կվերածվի։ Ըստ սյուժեի՝ նա կանգ է առել ժամանակակից Մոսկվայում՝ կարիերա կառուցելու համար։

View this post on Instagram

A post shared by Филипп Киркоров (@fkirkorov)

«Ես խաղում եմ Հրեղեն թռչնի կերպարը։ Արտասովոր, վառ, կախարդական․․․ Ինձ համար անհավանական հաճույք էր մասնակցել նախագծին, առավել եւս երբ ես իմացա, թե ինչ դեր է ինձ սպասվում խաղալ»,- ասված է Կիրկորովի հրապարակման մեջ։ Երգիչը հավելել է, որ իր Հրեղեն թռչնի նախատիպ է դարձել Փյունիկ թռչունը։ 



© NEWS.am STYLE