COVID-19-ի դեմ պատվաստվելուց հրաժարվելու պատճատով Նատալյա Վետլիցկայան չեղարկել է համերգները Ռուսաստանում

12:14   16 սեպտեմբերի, 2021

Երգչուհի Նատալյա Վետլիցկայան Ռուսաստանում մի շարք համերգներ է չեղարկել պատվաստումից հրաժարվելու պատճառով։ Երգչուհին Ինստագրամում պատմել է, որ համավարակի սկզբնական շրջանում Իսպանիայում է եղել, սակայն առանց պատվաստվելու հայրենիք չի կարող վերադառնալ։

«Դա յուրաքանչյուրի իրավունքն է եւ յուրաքանչյուրի անձնական պատասխանատվությունը՝ անել սեփական ընտրությունը՝ առանց կողմնակի կարծիքներին նայելու։ Իմ ընտրությունն այն է, որ ես երբեք ոչ մի պայմանի, հանգամանքի դեպքում դա չեմ անի ոչ ինձ, ոչ երեխայիս հետ»,- հայտարարել է Վետլիցկայան։

Վետլիցկայան հայտարարել է, որ չի ցանկանում քննարկել Ռուսաստանի կողմից առաջադրված պահանջները եւ նշել է, որ պատվաստումը յուրաքանչյուրի անձնական գործն է ու իրավունքը։ Երգչուհին խոստովանել է, որ իրավիճակը տհաճ է եւ տխուր, սակայն ինքն ի վիճակի չէ ազդել ստեղծված իրադրության վրա։



© NEWS.am STYLE