Քսենիա Սոբչակն ու Անաստասիա Իվլեեւան համբուրվել են նոր շոուի պրեմիերայի ընթացքում

11:23   16 սեպտեմբերի, 2021

Բլոգեր Անաստասիա Իվլեեւան եւ լրագրող Քսենիա Սոբչակը նոր նախագծի՝ «Королевские кобры»-ի նկարահանումների ընթացքում համբուրվել են։ Տեսանյութը հայտնվել է Ինստագրամում։

Երկրպագուները սոցիալական ցանցերում սկանդալային իրավիճակը համեմատում են 2000-ականների հետ, երբ «MTV» մրցանակաբաշխության բեմում Մադոննան համբուրել է Բրիթնի Սփիրսին եւ Քրիստինա Ագիլերային։ «Մերոնք վատը չեն»,- սոցիալական ցանցերում կարելի է գտել այս պատասխանը։

View this post on Instagram

A post shared by #АЯЗНАЛ (@ayaznal.ru)

Ի դեպ, սա Քսենիա Սոբչակի առաջին փորձը չէ․ նա 2007թ․-ին «Տարվա մարդը GQ» մրցանակաբաշխության ընթացքում համբուրել է հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակիին։

Իվլեեւան եւ Սոբչակն առայժմ չեն մեկնաբանել սոցիալական ցանցերում հայտնված իրենց համբույրի տեսագրությունը։



© NEWS.am STYLE