Տատյանա Բրուխունովան Եվգենի Պետրոսյանին 76-ամյակի առիթով շնորհավորել է իրենց բացառիկ համատեղ լուսանկարով

14:11   16 սեպտեմբերի, 2021

Կատակերգու Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը՝ Տատյանա Բրուխունովան, ամուսնուն շնորհավորել է ծննդյան օրվա առիթով։ Տատյանան արտիստի 76-ամյակի առիթով Ինստագրամյան էջում հրապարակել է իրենց հազվագյուտ լուսանկարը։

«Ծնունդդ շնորհավոր, Հրաշագործ»,- գրել է Տատյանա Բրուխունովան։

View this post on Instagram

A post shared by Татьяна Брухунова (@bruhunova)

Զույգի երկրպագուները միացել են շնորհավորանքներին։ «Հրաշագործը դուք եք, դուք այս մարդու կյանքն այդքան երջանիկ եք դարձրել», «Որքան կենդանի լուսանկար է, հիասքանչ է։ Եվգենի Վահանովիչին երկար տարիների կյանք եմ մաղթում սիրո մեջ ու առողջ», «Այնքան բարի լուսանկար է։ Եվգենի Վահանովիչին առողջություն եւ երկար տարիների կյանք եմ մաղթում», «Ձեր ձեռքերում հրաշագործը ծաղկել է», «Հրաշալի եք միասին։ Երջանիկ եղեք»,- գրել են հետեւորդները։

Ի դեպ, Տատյանա Բրուխունովան Պետրոսյանի հինգերորդ կինն է։ Զույգն ամուսնացել է 2019թ․-ի դեկտեմբերին։ 2020թ․-ին մարտին ծնվել է նրանց որդին՝ Վահանը։



© NEWS.am STYLE