«Յուրահատուկ». Անելյա Գուբրյանի լուսանկարը հանգստից

19:41   16 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Անելյա Գուբրյանը ծովափնյա հանգստի ընթացքում արված լուսանկար է հրապարակել:

Ինստագրամայն էջում հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ տոպ է կրում ու տաբատ։ Դերասանուհին աֆրիկյան հյուսքերով է, շպարված չէ։ Հետեւորդները գնահատել են դերասանուհու լուսանկարներն ու շտապել նրան դրական խոսքեր գրել․ «Յուրահատուկ»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր լողավազանում։ Անելյան հավաքել էր մազերն ու շպարված չէր։ Դերասանուհին լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր էին ուղղել։

 



© NEWS.am STYLE