Օկտավիա Սփենսերը Բրիթնի Սփիրսից եւ նրա ընկերոջից ներողություն է խնդրել անտեղի կատակի համար

15:14   16 սեպտեմբերի, 2021

«Աղախինը» ֆիլմի աստղ Օկտավիա Սփենսերն իր Ինստագրամյան էջում ներողություն է խնդրել Բրիթնի Սփիրսից ամուսնական պայմանագրի մասին կատակի համար եւ նշել է, որ անձամբ դիմել է երգչուհուն։

«Մի քանի օր առաջ Սեմն ու Բրիթնին հայտարարել են իրենց նշանադրության մասին, եւ ես կատակել էի իմ ոճով։ Ես ցանկանում էի նրանց ստիպել ծիծաղել եւ ոչ թե ցավ պատճառել։ Ես անձամբ եմ դիմել այդ գեղեցիկ զույգին՝ ներողություն խնդրելու համար եւ այժմ ցանկանում եմ լրացնել երջանկության մի կաթիլ, որը նրանցից խլել են։ Բրիթնիի երկրպագուները տեսել են, թե ինչպես է նա շատ ցավ ապրել եւ երջանկություն գտել։ Մենք շատ ուրախ ենք նրա համար։ Այնպես որ եկեք նրանց սեր ցույց տանք առանց բացասականի»,- Ինստագրամյան էջում նշել է «Օկսար» մրցանակի դափնեկիրը։

Սեմը մեկնաբանել է դերասանուհու խոսքերը․ «Դուք շատ սիրալիր եք, որ բացատրություն եք տվել, սակայն ես վիրավորված չեմ։ Կատակներն ու մոլորությունները մեր մասնագիտության վարձատրությունն են»։ Օկտավիան նրան պատասխանել է սրտիկի տեսքով էմոջիներով։

Որոշ երկրպագուներ Սագարիիին «հաջորդ K-Fed» են անվանել՝ ակնարկելով Սփիրսի նախկին ամուսնուն՝ Քեւին Ֆեդերլայնին։ Բրիթնին ամերիկացի պարողից որդիներ ունի՝ Շոն Փրեսթոնն ու Ջեյդեն Ջեյմսը։ Նրանք 15 տարեկան են։

Ավելի վաղ Սեմն այսպես էր արձագանքել կատակին․ «Շնորհակալություն, որ բոլորն անհանգստանում են ամուսնական պայմանագրի մասին։ Իհարկե, մենք ամուսանական պայմանագիր կնքում ենք՝ իմ մեքենան եւ կոշիկների հավաքածուն պաշտպանելու համար, եթե նա մի օր լքի ինձ»։ Ընդ որում, Բրիթնին ապակիտվացրել է իր հաշիվն Ինստագրամում, սակայն Twitter-ում նշել է․ «Մի անհանգսատցեք։ Պարզապես մի փոքր դադար է հարկավոր սոցիալական ցանցերում՝ իմ նշանադրությունը նշելու համար։ Ես շուտով կվերադառնամ»։

Լուսանկարները՝ Getty Images, Instagram

 



© NEWS.am STYLE