Հեյլի Բիբերն արտասվել է Met Gala-ի ընթացքում․ երկրպագուները վանկարկում էին Սելենա Գոմեսի անունը (վիդեո) 

16:19   16 սեպտեմբերի, 2021

Met Gala պարահանդեսին Ջասթին եւ Հեյլի Բիբերների մասնակցությունը զարմացրել է ոչ միայն հղիության մասին կատակներով, այլեւ երկրպագուների հետ սկանդալով։

Երբ Բիբերները ժամանել են միջոցառմանը, որը տեղի է ունեցել երկուշաբթի, նրանց դիմավորել է ամբոխը, որը բղավում էր «Սելենա», մինչ նրանք քայլում էին դեպի կարմիր գորգ։

Հաշվի առնելով, որ Ջասթինն ու Հեյլին ամուսնացած են արդեն երկար տարիներ, Սելենայի երկրպագուների այդ արձագանքը բավական տհաճ էր։ Տեսանյութի վերջում, թվում է, Ջասթինը հանգստացնում է Հեյլիին, որը, որը երկրպագուների խոսքով, վշտացած տեսք ուներ։

Ընտանիքին պաշտպանել է Հեյլիի քույրը՝ Այրլենդ Բոլդուինը։ «Նրանք ամենաերջանիկ եւ սիրահարված զույգերից են, որոնց ինձ երբեւէ բախտ է վիճակվել հանդիպել։ Նրանց չի հետաքրքրում, թե ինչ են ասում իրենց մասին»,- հայտարարել է Այրլենդը։

Ի դեպ, Գոմեսը Ջասթին Բիբերի հետ հարաբերություններ է ունեցել 2010թ․-ից։ Նրանք մեկ բաժանվում էին, մեկ՝ միավորվում մինչեւ 2017թ․-ին, իսկ 2018թ․-ի ամռանը երգիչն առաջարկություն է արել Հեյլիին։ Հարսանիքը տեղի է ունեցել 2019թ․-ի աշնանը։

 



© NEWS.am STYLE