Էնրիկե Իգլեսիասը հայտարարել է նոր սկավառակի թողարկման մասին, որը կարող է վերջինը դառնալ

17:19   16 սեպտեմբերի, 2021

Երգիչ Էնրիկե Իգլեսիասը հայտարարելել է, որ «Final» խոսուն անունը ստացած իր նոր սկավառակը կարող է դառնալ վերջինը:

«Հնարավոր է՝ դա իմ վերջին ալբոմն է։ Դա այն չէ, ինչի մասին ես մտածում եմ վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Դա այն է, ինչի մասին ես մտածում եմ վերջին մի քանի տարիների ընթացքում»,- The People-ին տված հարցազրույցում խոստովանել է երգիչը։

Միայն թե երգիչը նշում է, որ խոսքն առհասարակ երգեր չթողարկելու մասին չէ։ Իգլեսիասը պարզաբանել է, որ իրեն այդ գործընթացը շատ է դուր գալիս, սակայն ինքը պարտադիր չի համարում երգերն ալբոմների ձեւաչափով թողարկելը։

Էնրիկե Իգլեսիասի հայտարարությանն արձագանքել է երգիչ Ռիկի Մարտինը։ Նա Իգլեսիասի որոշումը բարդ է անվանել եւ «ցանկացած դեպքում» շնորհավորել է նրան։

 



© NEWS.am STYLE