«Շուտով 20-ը կլինեն». ինչպես է Քենդալ Ջեններն արձագանքել Քայլիի հղիության մասին լուրին

18:12   16 սեպտեմբերի, 2021

Ամերիկացի սուպերմոդել Քենդալ Ջենները պատմել է իր զգացողությունների մասին՝ ինչ է նշանակում շատ զարմիկներ ունենալ։ «Քարդաշյանների ընտանիք» շոուի մասնակիցը պատմել է, թե ինչպես է իմացել քրոջ՝ Քայլիի երկրորդ հղիության մասին։

«Ես շոկի մեջ էի, թեեւ զգում էի, որ դա շուտով պետք է տեղի ունենա։ Շատ էին անհանգստանում»,- The Tonight Show շոուի ընթացքում պատմել է մոդելը։ Քենդալը պատմել, է, որ ուրախալի լուրն իմացել է հեռախոսով։

«Քայլին ինձ զանգահարել էր տեսակապով, ես վերցրի հեռախոստը ձեռքս ու էկրանին սոնոգրաֆիայի արդյունքը տեսա։ Բառերով հնարավոր չէ փոխանցել, թե որքան երջանիկ էի։ Ես շատ եմ սպասում, թե երբ եմ եւս երկու երեխաների մորաքույր դառնալու։ Հիմա նրանք 18-ն են, բայց շուտով 20-ը կդառնան»,- նշել է Քենդալը։ Ի դեպ, երկրորդ երեխայի մասին խոսելով՝ Քենդալը նկատի է ունեցել ավագ եղբորը՝ Բերթ Ջեններին, որը շուտով երրորդ անգամ հայր կդառնա։

Քենդալը խոստովանել է, որ Քայլին հղիության վաղ շրջանում թաքնվել է հանրությունից։ «Նա հիասքանչ փոքրիկ ունի։ Նա հիացմունքի մեջ է։ Արդեն մի քանի ամիս փոքրիկը լույս աշխարհ կգա»,- հայտնել է պոդիումների աստղը։

Լուսանկարը՝ Don Arnold/Getty Images



© NEWS.am STYLE