Բուզովայի համերգները սկսել են չեղարկել տոմսերի չվաճառվելու պատճառով

22:12   16 սեպտեմբերի, 2021

Ցածր պահանջարկի պատճառով սկսել են չեղարկել Օլգա Բուզովայի համերգները։ Մասնավորապես, «Դոմ 2»-ի աստղի համերգների տոմսերը չեն գնել Վոլոգդայում եւ Չերեպովեցում։

Կազմակերպիչները պարզաբանել են, որ միջոցառումները չեղարկել են պոտենցիալ հանդիսատեսի կողմից պահանջարկի նվազման պատճառով։ Նրանց, ովքեր արդեն իսկ տոմսեր են ձեռք բերել, միջոցները կվերադարձվեն։

Սեպտեմբերին Օլգա Բուզովան հայտարարել է, որ որոշել է պատմաբան դառնալ։ Նա պարզաբանել էր, որ իրեն նման որոշման է դրդել «Պատմաբանը» սերիալը։ 35-ամյա արտիստն այնքան է տպավորվել դրա կոնցեպտով, որ «սիրահարվել է պատմություն առարկային եւ մտածել փաստաթղթերը Մոսկվայի պետական համալասարանի պատմության ֆակուլտետի ասպիրանտուրա ներկայացնելու մասին»։



© NEWS.am STYLE