Անդրեյ Զվյագինցեւն արհեստական կոմայի մեջ է

19:11   16 սեպտեմբերի, 2021

Ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցեւը Գերմանիայում կորոնավիրուսի հետեւանքներից բուժման ժամանակ միացրել են էքստրակորպորալ մեմբրանային օքսիգենացիայի ապարատին: Այս մասին հայտնում է The Bell-ը՝ վկայակոչելով երեք աղբյուր։

Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ ռեժիսորին գերմանական կլինիկաներից մեկն են տեղափոխել ծայրահեղ ծանր վիճակում՝ թոքերի ախտահարմամբ ավելի քան 90 տոկոսով: Սակայն վերջերս նրան անջատել են կենսապահովման բոլոր համակարգերից։ Այժմ բժիշկները պատրաստվում են Զվյագինցեւին դուրս բերել արհեստական կոմայի վիճակից։

Կինեմատոգրաֆիստի հոսպիտալացման եւ գերմանական կլինիկաներից մեկում գտնվելու մասին հայտնի է դարձել սեպտեմբերի 12-ին: Ավելի ուշ պարզվել է, որ Զվյագինցեւը կորոնավիրուսով վարակվել էր դեռեւս հուլիսի սկզբին, եւ հիվանդությունը ծանր էր ընթանում։



© NEWS.am STYLE