«Կյանքը գեղեցիկ է ու անսահմանափակ»․ Ռոմելա Սարգսյանի հրապուրիչ կերպարը

23:46   16 սեպտեմբերի, 2021

Երիտասարդ դերասանուհի Ռոմելա Սարգսյանն, ով այս շրջանում նկարահանվում է «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասելիում նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով հրապուրիչ կերպարը։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրում երիտասարդ դերասանուհին կրում է ուսերը բաց, ոճային բլուզ, կարճ կիսաշրջազգեստ, բաց երանգի սպորտային կոշիկներ։ Նրա մազերն արձակված են, նախապատվությունը տվել է մեղմ շպարին։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին գրել է․ «Կյանքը գեղեցիկ է ու անսահմանափակ»։

«Կյանքն ինքը մի հրաշալի պատմություն է: Խնդիրն այն է, որ մենք երբեմն մոռանում ենք, որ ինքներս ենք դրա հեղինակն ու կարող ենք այն գրել այնպես, ինչպես ուզում ենք», - ավելի վաղ գրել էր Ռոմելան։



© NEWS.am STYLE