ԱՄՆ-ում կրկին կնկարահանեն «Թիկնապահը» ֆիլմը

23:12   16 սեպտեմբերի, 2021

Հոլիվուդյան հայտնի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մասնակցությամբ 1992 թվականին թողարկված «Թիկնապահը» ֆիլմը կրկին կնկարահանվի։ Այս մասին հայտնում է Variety-ն։

Սցենարիստ է հանդես գալու ամերիկացի դրամատուրգ Մեթյու Լոպեսը։ Ավելի վաղ նա գրել է պիեսներ Բրոդվեյի համար, ինչպես նաեւ համագործակցել է HBO-ի եւ Netflix-ի հետ:

Ռեմեյքի թողարկման ամսաթիվը եւ դերասանական կազմը չեն հրապարակվում:

Նշվում է, որ օրիգինալ «Թիկնապահը» վարձույթում հավաքել է ավելի քան 400 մլն դոլար, սաունդթրեքն ամենավաճառվողն է եղել կինեմատոգրաֆի ողջ պատմության ընթացքում, իսկ երկու երգ առաջադրվել է «Օսկար» մրցանակի:



© NEWS.am STYLE