Կլաուդիա Շիֆերի դիետան

18:05   25 սեպտեմբերի, 2021

Կլաուդիա Շիֆերը հրաշալի տեսք ունի: Իսկ ինչպե՞ս է նրան հաջողվում այդպես լավ պահել իր մարզավիճակը: 

Ընտրեք Կլաուդիա Շիֆերի սննդակարգը, որը կոչվում է «5+»՝ 5 օր հետեւում եք սննդակարգի, իսկ վեցերորդ օրը կարող եք ոչ դիետիկ որեւէ բան ուտել, բայց ժամը 16-ից ոչ ուշ: Հետագայում թույլատրվում է միայն ջուր խմել: Ձեր տառապանքները կփոխհատուցվեն մոտ հինգ օրվա ընթացքում եւ կնիհարեք 3 կգ։ Սննդակարգը բավականին հաշվեկշռված է, կալորիականությունը կազմում է մոտ  1200կկալ: Եթե ուտել ուզենաք, ջուր խմեք:  

Նախաճաշ 

Մի բաժակ մանր կտրատած միրգը եւ բանջարեղենը (բացառությամբ խաղողի եւ բանանի) խառնեք 1 թ.գ. ցանկացած տեսակի հատիկավորի եւ 100 գ. յոգուրտի մեջ։ 

2-րդ  նախաճաշ 

100 մլ ցանկացած հյութ խառնեք նույն քանակությամբ յոգուրտի հետ: 

Ճաշ

Բանջարեղենի ռագու. ջրի քիչ քանակության մեջ լցնել մի քանի գլուխ խաշած ծաղկակաղամբ, 1 քաղցր պղպեղ, 1 գազար, 1 թ. գդալ ոլոռ կամ թարմ լոբի, կես գլուխ սոխ, նեխուրի 1 արմատ, մաղադանոս: Սոուսի համար իրար խառնել 1 թ.գ. ձիթապտղի յուղ, 100 գ թան եւ 1 թ.գ. կիտրոնի հյութ: 

Հետճաշիկ

100 գ հավի կրծքամիս, հացի փոքրիկ կտոր:

Ընթրիք

Մրգային փլավ. 50 գ խաշած բրինձ խառնեք թարմ կտրատած խնձորի եւ 100 գ ցանկացած այլ հատապտղի եւ մրգի հետ:  

Աղբյուրը՝ Dieta.ru



© NEWS.am STYLE