Էլեն Ասատրյանի աշնանային լուքը

15:49   17 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում աշնանային կերպարում է։

Ինստագրամայն էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին բաց գույնի հագուստ է կրում։ Էլենն արձակել է մազերը, նախապատվություն է տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ Դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել․ «Շքեղ եք»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին բաց գույնի հուդի էր կրում, մուգ տաբատ։ Էլենը հավաքել էր մազերն ու նախընտրել ընդգծված դիմահարդարում։ Դերասանուհին սպորտային կոշիկ էր ընտրել։ «Բարի լույս»,- մեկնաբանություններում գրել էր նա։  



© NEWS.am STYLE