«Գեղեցկուհի». Յուլյա Ֆինկը՝ ոճային կերպարում

13:45   17 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Յուլյա Ֆինկը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ տոպ է կրում, բաց գույնի պիջակ։ Յուլյան արձակել է մազերն ու բնական շպար ընտրել, կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր են գրել․ «Գեղեցկուհի»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին սեւ հագուստ էր կրում։ Յուլյան հավաքել էր մազերը, նախապատվություն էր տվել վառ շպարին. շուրթերը ներկված էին կարմիր շրթներկով։ Երկու երեխաների մայրիկը կերպարն ամբողջացրել էր աքսեսուարներով՝ խոշոր ականջօղեր, վզնոց, մատանի։ «Մի փոքր լիցքաթափվել էր պետք...»,- մեկնաբանություններում գրել էր նա։ Հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել․ «Հիասքանչ»։



© NEWS.am STYLE