Ֆիլիպ Կիրկորովը Երեւանում է (վիդեո)

12:10   17 սեպտեմբերի, 2021

Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը ժամանել է Երեւան։ Արտիստն այդ մասին հայտնել է Ինստագրամում՝ տեսանյութ հրապարակելով օդանավակայանից։

View this post on Instagram

A post shared by NEWS.am STYLE (@style.news.am)

«Բարեւ ձեզ։ Դիմավորիր, Երեւան»,- ասում է ռուսական էստրադայի արքան։ Կիրկորովը տեսանյութում նշում է, որ «անհանգստության առիթ չկա եւ չի լինի»։

Օդանավակայանում երգչին դիմավորել է «Նոր ալիք 2021»-ի հաղթող Սարո Գեւորգյանը։

Ավելի վաղ Սարոն NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասել էր, որ Կիրկորովի հետ աշխատելու առաջարկ է ստացել։ 



© NEWS.am STYLE