«Կարծես ամսագրի շապիկից լինի». Մարիի լուսանկարը Դուբայից

16:43   17 սեպտեմբերի, 2021

Երգչուհի Մարին նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Սոցիալական ցանցում արված նշման համաձայն՝ լուսանկարներն արվել են Դուբայում։ Երգչուհին, որն օրեր առաջ ամուսնացել է, սպիտակ զգեստ է ընտրել, որն ընդգծել է նրա գեղեցիկ կազմվածքն ու արեւայրուքը։ Մարին կերպարն ամբողջացրել է աքսեսուարներով՝ արեւային ակնոց, նուրբ վզնոց։ «Լուսանկարը կարծես ամսագրի շապիկից լինի»,- մեկնաբանություններում գրել է հետեւորդներից մեկը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարներն արվել էին Մալդիվներում։ Մարին կադրերում պատկերված էր առանց շպարի, եւ հետեւորդները հիացել էին նրա գեղեցկությամբ։ «Խոսքեր չկան»,- հրապարակումների մեկնաբանություններում գրել են օգտատերերը։



© NEWS.am STYLE