Իրինա Շեյքը պատասխանել է Քանյե Ոեւսթի հետ սիրավեպի մասին լուրերին

14:21   17 սեպտեմբերի, 2021

Մոդել Իրինա Շեյքը Highsnobiety պարբերականի հետ զրույցում առաջին անգամ պատասխանել է ռեփեր Քանյե Ուեսթի հետ սիրավեպի մասին լուրերին։

«Վաղը լուրեր կտարածվեն, որ ես հանդիպում եմ դռնապանի հետ, իսկ հաջորդ օրը՝ մեկ ուրիշի հետ։ Լսեք, իմ անձնական կյանքում միշտ ինչ-որ բան կատարվում է, բայց ես դա չեմ հանրայնացնում»,- հայտարարել է նա։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ Քանյե Ուեսթն իր ծննդյան 44-րդ տարեդարձը նշել է Իրինա Շեյքի ընկերակցությամբ ֆրանսիական Պրովանսում։

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE