«Առջեւում առողջության համար պայքար է սպասվում». Այզան հիվանդանոցից տուն է վերադարձել

16:14   17 սեպտեմբերի, 2021

Մի քանի օր առաջ բլոգեր Այզա Անոխինան երկրպագուներին վախեցրել էր կլինիկայում արված լուսանկարներով։ Կադրերում տեսանելի էր, որ բլոգերին կաթիլային են միացրել։ Ավելի ուշ Peopletalk-ը պարզել էր, որ բլոգերը հիվանդացել է կորոնավիրուսով եւ սխալ ինքնաբուժման արդյունքում բարդություն է զարգացել՝ հայմորիտ։ Երբ իրավիճակը ծայրահեղ է դարձել, Այզան որոշել է հոսպիտալացվել։

Հիմա արդեն ամենասարսափելին անցյալում է, եւ Այզան հայտնել է, որ արդեն տուն է վերադարձել։ «Ինձ բուժել են, բայց առջեւում դեռ մեծ պայքար է առողջության համար։ Ի՞նչ կարող եմ ասել։ Մի եղեք ինձ նման»,- խորհուրդ է տվել աստղը Նա նշել է, որ հարկավոր է լուրջ վերաբերել նույնիսկ ամենաաննշան թվացող մրսածությանը՝ բարդություններ չունենալու համար։

Բլոգերը ներկայացրել է նաեւ հիվանդության պատմությունը․ «Քովիդով հիվանդանալուց հետո (այն բավական բարդ փորձություն էր) ես շարունակում էի աշխատել, մրսել»,- խոստովանել է Այզան։ Հիվանդության հետեւանքները մինչ այժմ զգացնել են տալիս․ «Ռունգերս փակ են, ես արդեն վաղուց ոչ հոտ, ոչ համ չեմ զգում, քիչ եմ քնում»։

Հիմա արդեն Այզան չի ցանկանում կատակել առողջության հետ եւ հետեւորդներին խոստացել է պարտադիր բուժվել՝ հետեւելով բժիշկների բոլոր խորհուրդներին։



© NEWS.am STYLE