Սեքսուալ Ալեսանդրա Ամբրոսիոն՝ Chanel-ի խելագար ֆոտոսեսիայում

19:02   14 հոկտեմբերի, 2013

Բրազիլացի 32-ամյա մոդել Ալեսանդրա Ամբրոսիոն դարձել է Chanel ապրանքանիշի նոր հավաքածուի դեմք: Ըստ Daily Mail-ի, Ալեսանդրան մասնակցել է Բեւեռլի Հիլզում անցկացված ֆոտոսեսիային՝ անցորդների շրջանում իսկական իրարանցում առաջացնելով:

  

Ալեսանդրա Ամբրոսիոն աշխարհի ամենահաջողակ մոդելներից է:

Ալեսանդրան նկարահանումների հրապարակ է եկել փեսացուի՝ Ջիմիի եւ դստեր՝ Անեյի հետ:

«Այս հագուստը չափազանց ազատ զգալու հնարավորություն է տալիս: Ես պաշտում եմ Chanel-ի հագուստը: Նրանց ոճը՝ էլեգանտ եւ միաժամանակ սեքսուալ, աղջիկներին իսկապես բացվելու առիթ է ընձեռում»,- նշել է Ամբրոսիոն:

Լուսանկարները՝ Splash News-ի, GHB-ի, X 17 Online-ի, FameFlynet-ի



© NEWS.am STYLE