Հրապարակվել է Ալեքսանդր Պետրովի եւ Միքի Ռուրկի մասնակցությամբ նոր ֆիլմի թրեյլերը

18:47   17 սեպտեմբերի, 2021

Համացանցում հրապարակվել է «Աստծո մարդը» կենսագրական ֆիլմի առաջին թրեյլերը, որում գխավոր դերերից մեկը կատարում է Ալեքսանդր Պետրովը։ Նկարահանման հրապարակում նրա գործընկերները Արիս Սերվետալիսն ու Միքի Ռուրկն են։

Ժապավենը սուրբ Նեկտարիոս Էգինսկիի վարքագրությունն է։ Նրա կերպարում ներկայանում է դերասան Արիս Սերվետալիսը, իսկ Պետրովը կատարում է նրա օգնականի դերը։ Ըստ սյուժեի՝ Նեկտարիոսը բախվում է զրպարտության եւ խիստ քննադատության հետ։

Միքի Ռուրկի հերոստը կաթվածահար մարդ է, որը բուժվում է սրբի կողմից։ Հենց դա էլ ֆիլմի գլխավոր հանգույցն է․ Էգինսկիին մեղադրում են ստելու մեջ։

Նկարահանումներն անց են կացվել Հունաստանում, իսկ նախագիծը վարձույթում կհայտնվի այս տարվա հոտեմբերի 14-ին։ Բացի այդ՝ ժապավենը ներկայացվել է մոսկովյան միջազգային կինոփառատոնում, ուր քննադատներն այն բարձր են գնահատել։



© NEWS.am STYLE