«Հայ Գոլում» Էնդի Սերկիսը հաստատել է, որ Սարդ-մարդը կհայտնվի «Վենոմ» ֆիլմաշարում

19:15   17 սեպտեմբերի, 2021

«Վենոմի» երկրորդ մասի ռեժիսոր Էնդի Սերկիսը IGN-ին տված հարzազրույցում հայտարարել է, որ այլմոլորակայինի եւ Սարդ-մարդու հանդիպումն անխուսափելի է։

Ֆիլմաշարի ապագա ֆիլմերում Վենոմը կարող է կրկին բախվել Սարդ-մարդու հետ։ Նախկինում հերոսները հակառակորդ են եղել միայն Սեմ Ռեյմիի եռապատման մեջ։

«Բոլորը ցանկանում են իմանալ՝ արդյոք Վենոմը կահդնիպի Սարդ-մարդուն։ Դա երբեք տեղի չի ունենա։ Ես կատակում եմ։ Իհարկե, դա մի օր տեղի կունենա»,- հարցազրույցի ընթացքում ասել է Սերկիսը։

View this post on Instagram

A post shared by IGN (@igndotcom)

Հնարավոր է, ռեժիսորը խորամանկում է, եւ երկրպագուները ստիպված չեն լինի այդքան երկար սպասել։

Լուսանկարը՝ Mike Marsland/WireImage

 



© NEWS.am STYLE