«Սառույց 2»-ի ռեժիսորը «Ոճիր եւ պատիժ» վեպի հիման վրա ֆիլմ է նկարահանում

20:16   17 սեպտեմբերի, 2021

«Սառույց 2», «Горько» ֆիլմերի ռեժիսոր Ժորա Կրիժովնիկովը ծրագրում է էկրանավորել Ֆյորդոր Դոստոեւսկու «Ոճիր եւ պատիժ» վեպը՝ գործողությունները տեղափոխելով 20-րդ դարի 90-ականների իրականություն։ Խումբն ութ սերիայից բաղկացած նախագծի նկարահանումներին կանցնի 2022թ․-ի ամռանը․ ժապավենը ստացել է «Ոճիր եւ պատիժ 1992» աշխատանքային անվանումը։

Նախագծի պրոդյուսերն Ալեքսանդր Անդրյուշենկոն է, որը հայտնի է «Չիկի» սերիալի վրա աշխատանքով։ Կրիժովնիկովն ընդգծել է, որ վաղուց էր հետաքրքրվում Դոստոեւսկու ստեղծագործողություններով։ Նա վերընթերցել է գրողի օրերը, նախքան նկարահանումներին պատրաստվելը, իսկ ավելի վաղ վեպի մոտիվներով կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել։

««Ոճիր եւ պատիժ» վեպն ինձ վաղուց էր հետաքրքրում։ Իմ «Անզգուշորեն» կարճամետրաժ ֆիլմը Ռոսկոլնիկովն է առանց գաղափարաբանության։ Եվ հիմա, վերընթերցելով Ֆյոդոր Միխայլովիչի օրագրերը, զարմացած եմ, թե որքան հաճախ է նա գործածում «անզգուշորեն» բառը՝ խոսելով Ռասկոլնիկովի սպանության մասին»,- նրա խոսքերը մեջբերում է «ՏԱՍՍ»-ը։

Աշխատանքը կհամակարգի Ֆյոդոր Բոնդարչուկը։ Նա հայտարարել է, որ Կրիժովնիկովի տեսլականը նոր իմաստ է ստացել, նշանակում է՝ հմուտ հանդիսատեսը չի կարողանա կտրվել ֆիլմից։

 Լուսանկարը՝ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»/Միխայիլ Ջապարիձե



© NEWS.am STYLE