«Գեղեցկուհի». Լիլուի լուսանկարը

11:43   18 սեպտեմբերի, 2021

Երգչուհի Լիլիուն նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երկու երեխաների մայրիկը մուգ գույնի կորսետ է կրում, որը համադրել է շրջազգեստի հետ։ Լիլուն արձակել է մազերը, նախապատվություն է տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ Կերպարն ամբողջացնում է վզնոցը։ Մեկնաբանություններում հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Գեղեցկուհի»։

Ավելի վաղ  հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր ամուսնու հետ։ Զույգը մեղմ գրկախառնված էր։ Լիլուն սեւ զգեստ էր կրում ու արձակել էր մազերը։ Լուսանկարը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE