Առանց դիմահարդարման. Մարջան Ավետիսյանը՝ բնական կերպարում

20:41   17 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Մարջան Ավետիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում դերասանուհին պուտավոր հագուստ է կրում։ Մարջան Ավետիսյանը հավաքել է մազերն ու առանց դիմահարդարման է։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ տեղադրված կադրում տաղանդավոր դերասանուհին պատկերված էր ամուսնու հետ։ Զույգը մեղմ ժպտում էր։ Մարջանը սեւ-սպիտակ զգեստ էր կրում։ Նա արձակել էր մազերը, առանց շպարի էր։ Դերասանուհին հրապարակումը չէր մակագրել, սակայն հետեւորդները դրական խոսքեր էին ուղղել զույգին․ «Երջանիկ զույգ», «Սիրուն զույգ»։



© NEWS.am STYLE