«Փայլում ես». Մարինկա Խաչատրյանի լուքը

21:45   17 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին սեւ շապիկ է կրում։ Մարինկան հավաքել է մազերն ու նախապատվություն տվել վառ դիմահարդարմանը։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ վզնոցները։ Հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Փայլում ես»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Մարինկան սպորտային տաբատ ու շապիկ էր կրում, արձակել էր մազերը։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ արեւային ակնոց, ժամացույց։ «Ձեզ լավ օր»,- մեկնաբանություններում գրել էր երիտասարդ դերասանուհին։



© NEWS.am STYLE