«Արդեն 1 շաբաթ ա տառապում եմ էդ անտեր վիրուսի ձեռքը...»․ Էմմա Սապունջյանը՝ Covid-19-ով վարակվելու մասին

22:43   17 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Էմմա Սապունջյանը նոր լուսանկար է հրապարակել, որին կից հետեւորդներին պատմել է, որ վարակվել է Covid-19-ով․

«Եթե կյանքի որևէ իրավիճակում Ձեզ անհաջողակ համարեք ուղղակի հիշեք ինձ`ով 1 տարի 7 ամիս ակտիվ ապրելով (երբ կողքին հազարավոր վարակակիրներ կային) էդ անտեեեեեր covid-ով չվարակվեց, հիմա երբ պատկերացում չունի ումի՞ց, ե՞րբ ու ո՞նց ա վարակվել, արդեն 1 շաբաթ ա տառապում ա էդ անտեր վիրուսի ձեռքը...», - գրել է դերասանուհին։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում երիտասարդ դերասանուհին սպիտակ հագուստ էր կրում, որը համադրել էր մուգ գույնի բաճկոնի հետ։ Էմման արձակել էր մազերն ու նախապատվություն տվել բնական դիմահարդարմանը։ «Շատ գեղեցիկ եք, նուրբ ու հմայիչ»,- մեկնաբանություններում գրել էր Էմման։



© NEWS.am STYLE