«Վառ ծաղիկ»․ Ժաննա Բուտուլյանի ծովափնյա կերպարը

23:16   17 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը հետեւորդների ու երկրպագուների հետ կիսվել է նոր լուսանկարով, որում ներկայացրել է ծովափնյա կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Ժաննան կրում է կանաչ երանգի լողազգեստ, գոտկատեղի հատվածում կապված է երկար շարֆ։ Նրա մազերը հավաքված են, առանց շպարի է, իսկ մազերին ամրացված է գեղեցիկ ծաղիկ։ Երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել նրան՝ գրելով․ «Վառ ծաղիկ», «Հրաշք», «Գեղեցկուհի»։

Օրեր առաջ  տեղադրված կադրերում դերասանուհին սեւ շրջազգեստ էր կրում, որը համադրել էր սպիտակ վերնաշապիկի հետ։ Ժաննան արձակել էր գանգուր մազերը, բնական շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էր խոշոր վզնոցը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ ուղղել Ժաննային․ «Սիրունիկ»։



© NEWS.am STYLE