«Նա լիարժեք հայր է»․ Իրինա Շեյքը պատմել է, թե ինչպես են ինքն ու Բրեդլի Քուփերը մեծացնում դստերը

11:15   18 սեպտեմբերի, 2021

Իրինա Շեյքը դերասան Բրեդլի Քուփերից բաժանվել է 2019թ․-ից, սակայն քանի որ նրանք դուստր ունեն՝ Լեան, մինչ այժմ կապ են պահպանում։ Մոդելի խոսքով՝ Բրեդլին ակտիվորեն մասնակցում է դստեր կյանքին եւ հեշտությամբ կարող է դստեր համար պատասխանատվությունն իր վրա վերցնել։ Դստեր դաստիարակության մանրամասների մասին Իրինան հայտնել է Highsnobiety-ի հետ հարցազրույցում։

«Նա պրակտիկայում լիարժեք հայր է, ոչ թե դայակ»,- ասել է Շեյքը։ Նա հավելել է, որ փոքրիկը երկար ժամանակ կարող է հոր հետ մնալ, եւ ինքն ամբողջությամբ վստահում է Քուփերին․ «Լեան նրա հետ մոտ երկու շաբաթով հանգստի է մեկնել, եւ ես նրանց ոչ մի անգամ չեմ զանգահարել»,- խոստովանել է նա։  

Երեխայի դաստիարակության հարցում Իրինան եւ Բրեդլին նմանատիպ հայացքներ ունեն։ Նրանք ձգտում են այնքան էլ երես չտալ դստերը․ «Ես ու նրա հայրը շատ խիստ ենք։ Ավարտելով ուտելը՝ Լեան վեր է կենում սեղանից, վերցնում ափսեն ու «շնորհակալություն» ասում։ Նա առանց «խնդրեմ»-ի կամ «շնորհակալության» ոչինչ չի ստանում»,- հավելել է նա։

Մոդելի դուստրն ունի ամենն, ինչի մասին կարելի է միայն երազել։ Սակայն Իրինան չի ցանկանում, որ Լեան երես առած երեխա լինի, այդ պատճառով ձգտում է նրան ավելի շատ պատմել իր բարդ մանկության մասին՝ շնորհակալության զգացում ներշնչելու համար․ «Դա բարդ է, որովհետեւ նա շատ խաղալիքներ ունի։ Ես մի տիկնիկ ունեի, եւ այն ինձ հետ է մինչ այժմ՝ շիկահեր, կապույտ աչքերով։ Տատիկս դրա համար հագուստ է կարել։ Եվ ես միշտ բացատրում եմ․ «Նայիր, սա իմ տիկնիկն է։ Ես միայն մեկն եմ ունեցել»։ Նույնը վերաբերում է քաղցրավենիքին։ Շեյքը բացատրում է դստերը․ «Դու ունես այս կոնֆետը։ Ես նախկինում կոնֆկետ կերել եմ միայն Սուրբ ծնունդին»»։

Աղբյուրը՝ Peopletalk

Լուսանկարները՝ Jonathan Brady/PA Images via Getty Images, 

Steve Granitz/WireImage/Getty

 



© NEWS.am STYLE