Վալերի Մելաձեն դստեր լույս աշխարհ գալու առիթով թանկարժեք նվեր է մատուցել Ալբինա Ջանաբաեւային

14:47   18 սեպտեմբերի, 2021

Ամիսներ առաջ Ալիբինա Ջանաբաեւան դուստր է պարգեւել հայտնի երգիչ Վալերի Մելաձեին։ Այդ առիթով աստղը կնոջը թանկարժեք նվեր է մատուցել։ Թե ինչ նվերի մասին է խոսքը, երաժիշտը հայտնել է «29 հարց ЛЮКС ФМ-ից»-ի YouTube-յան ալիքին տված հարցազրույցի ընթացքում։

«Ամենաթանկարժեքը, որ ինձ նվիրել է Ալբինան, երեխաներն են։ Մեր դստեր՝ Ագաթայի ծննդյան օրվա առիթով ես նրան արժեքավոր ականջօղեր եմ նվիրել»,- նշել է Վալերի Մելաձեն։

Ի դեպ, դստեր լույս աշխարհ գալուց հետո ամուսինները զվարճալի բլոգ են թողարկել՝ այն անվանելով «Заметки родаков»։ Մելաձեն ու Ջանաբաեւան բլոգում զվարճալի տեսանյութեր են հրապարակում՝ պատմելով ծնող լինելու մասին։ Վալերին եւ Ալբինան ամուսնացած են արդեն յոթ տարի, նրանց միությունը պահպանում է սիրը երեխաների հանդեպ եւ միմյանց ընդունելը։

«Երջանիկ ամուսնության գաղտնիքը հարգանքն է։ Սերը շատ կարեւոր է, բայց մարդիկ պետք է նաեւ հարգեն միմյանց, քանի որ նրանցից յուրաքանչյուրն իր «ուտիճներն» ունի, արժեքները։ Երբեմն դրանք զվարճալի են թվում նույնիսկ մտերիմ մարդու համար։ Սակայն հարկավոր է դրան հարգանքով վերաբերել՝ ե՛ւ արժեքներին, ե՛ւ բարդույթներին, ե՛ւ թերություններին։ Չի կարելի միմյանցից կատարելություն պահանջել»,- նշել է 56-ամյա արտիստը՝ հավելելով, որ Ջանաբաեւան գտել է իր բնավորության բազմաթիվ թերություններ, որոնք ինքն էլ չէր նկատել։

Աղբյուրը՝ 5-tv.ru



© NEWS.am STYLE