«Չէի տեսնում քրոջս». Քիմ Քարդաշյանը խոսել է Met Gala-ի ընթացքում անհարմար իրավիճակի մասին

10:17   18 սեպտեմբերի, 2021

Հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանն այս շաբաթ մասնակցել է Met Gala-ին։ Նա կարմիր գորգին հայտնվել է ամբողջությամբ սեւ հագուստով, որը փակում էր նրա մարմինը, այդ թվում դեմքը։ Լուսանկարիչներից մեկին հաջողվել էր պահ որսալ, որը վայրկենապես տարածվեց համացանցում։

Լուսանկարում 25-ամյա մոդել Քենդալ Ջենները կանգնած է քրոջ՝ 40-ամյա Քիմի կողքին, որը տարակուսած պարզել է ձեռքերը։ Համացանցի օգտատարերը կարծել են, որ միջադեպը Քարդաշյանի հաստ դիմակի պատճառով է, եւ պարզվել է՝ հենց դա էլ տեղի է ունեցել։

«Քենդալը կանչում էր ինձ, բայց ես նրան չեի տեսնում։ Ես կարողանում էին տեսնել միայն նրա փայլուն զգեստի ուրվագծերը»,- գրել է Քիմը։ Նա հրապարակել է նաեւ մեմերը, որոնք հասցրել են պատրաստել օգտատերերը։

Քիմ Քարդաշյանի հագուստն, ի դեպ, դարձել է Met Gala-ի պատմության ընթացքում ամենավառերից մեկը։ Եվ իհարկե, ամենաքննարկվողներից մեկը։ Մոդելը հրապարակել է պարահանդեսի ընթացքում արված լուսանկարներն ու գրել․ «Ինչը կարող է ավելի ամերիկյան լինել, քան շապիկը, որը քեզ ծածկում է ամբողջությամբ»։ Հիշեցնենք՝ այս տարվա միջոցառման թեման «ամերիկյան անկախությունն» էր։

Հագուստի հեղինակը Balenciaga նորաձեւության տան ստեղծագործական տնօրեն Դեմնա Գվասալիան էր։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Getty Images

 

 



© NEWS.am STYLE