Տիմատին նոր սիրելիին՝ Սաշա Դոնիին, Մոսկվա է տեղափոխել

18:11   18 սեպտեմբերի, 2021

Մոդել Սաշա Դոնին, որին սիրավեպ են վերագրում ռեփեր Տիմատիի հետ, սոցիալական ցանցերում Մոսվայում արված լուսանկար է հրապարակել, թեեւ վերջերս Կիեւում էր։ Կարելի է ենթադրել, որ զույգը որոշել է վերամիավորվել, սակայն առայժմ համատեղ լուսանկարներ չեն հայտնվել սոցիալական ցանցերում։  

Հնարավոր է՝ Դոնին հայտնություն է ձեռք բերել, երբ սկսել են խոսել ու նրա Տիմատիի հնարավոր սիրավեպի մասին, եւ նա ձեռնտու պայմանագրեր է կնքել։ «Холостяк» նախագծի հաղթող Կատյա Սաֆարովան, օրինակ, շոուին մասնակցելուց մի քանի ամիս ապրում էր Մոսկվայում, քանի որ այնտեղ շատ աշխատանք ուներ, իսկ հետո վերադարձել է հայրենի Բարսելոնա։

Թե ինչն է դարձել Սաշայի անսպասելի տեղափոխման պատճառը, դեռ հարկավոր է ճշտել։ Ինչ մինչ այդ այս պատմության շուրջ ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ։

Հետեւորդների մեծ մասը հակված է կարծելու, որ ռեփերը պարզապես որոշել է շիկահերի գրկում մոռանալ «Холостяк» նախագծի հաղթող Սաֆարովային։ Հայտնի չէ, թե ինչ է տեղի ունեցել Տիմուրի եւ Կատյայի միջեւ․ ռեփերը, նույնիսկ խախտելով շոուի կանոնները, նրա հետ հանդիպել է Նոր տարուն, ապա նրա հետ հանգստի մեկնել՝ ծանոթացնելով հարազատների հետ։ Երկրպագուները կարծում էին, որ 27 միլիոն ռուբլի արժեքով նվերները զգացմունքների դրսեւորումն են, ինչն ամրապնդվեց «МУЗ-ТВ» մրցանակաբաշխությանը միասին ներկայանալը։ Սակայն դրան հաջորդեց լռությունը։

Հիմա արդեն ռեփերը խորասուզվել է Դոնիի հետ հարաբերություններում, որին անվանում են Տիմատիի դստեր մոր՝ Ալյոնա Շիշկովայի կրկնօրինակը, ավելի ճիշտ՝ «Ալյոնան Ալիէքսպրեսից»։

Աղբյուրը՝ Starhit

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE