Երեւանում Վերա Բրեժնեւան ներկայացրել է կոսմետիկայի իր հավաքածուն (ֆոտո, վիդեո)

23:42   17 սեպտեմբերի, 2021

Ռուս երգչուհի եւ դերասանուհի Վերա Բրեժնեւան երեկ Երեւանում հանդես է եկել մենահամերգով։ Ինչպես խոստովանել է դերասանուհին,  «թեժ հայ հանդիսատեսը ցույց է տվել, թե ինչպես է կարողանում հանգստանալ»։

Բրեժնեւան նաեւ այցելել է Ton visage մեյք-ափ ստուդիա, որտեղ ներկայացված է Vera by Vera Brezhneva ապրանքանիշի դեկորատիվ կոսմետիկայի հավաքածուն: Հասմիկ Մուրադյանի հետ միասին Վերան երեւանցիներին պատմել է դիմահարդարման գաղտնիքները եւ օնլայն մաստեր կլաս է անցկացրել։ Ռուս երգչուհին հայտարարել է կոսմետիկայի նոր շարքի մասին, որը մշակվել է կորեական ընկերության հետ համատեղ:

Վերա Բրեժնեւան թողարկել է Vera by Vera Brezhneva բրենդը 2019 թվականին։ Այս անվանումով ներկայացված են վեց երանգներով քսուքանման եւ հեղուկ անփայլ շրթներկ, VERA Slim Mascara սեւաներկ՝ բնական թարթիչների էֆեկտով եւ Vera Volume Mascara՝ ծավալի էֆեկտով, հոնքերի մատիտներ՝ երեք երանգներով, հոնքերի սեւաներկ, ինչպես նաեւ աչքերի ու հոնքերի ինը երանգներով երեք հավաքածու։ Գլխավոր առավելություն կարելի է համարել այն, որ կոսմետիկան չի լինելու փորձարկվել կենդանիների վրա, իսկ փաթեթավորման մի մասը պատրաստված է վերամշակված պլաստիկից, ալյումինից։



© NEWS.am STYLE