«Ոչինչ այլեւս առաջվանը չէ եւ չի էլ լինելու, մենք փորձում ենք գոյատեւել այս նոր իրականությունում». Լիլիթ Մուրադյան

12:12   18 սեպտեմբերի, 2021

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում կիսվելով իր մտքերով։

View this post on Instagram

A post shared by Lilit Muradyan (@lilit_d_muradyan)

«Բոլոր մամաները գոնե մեկ անգամ լսել են՝ «բա մենք ոնց էինք հասցնում ամեն բան, տակդիր չկար, լվացքի մեքենա չկար, տունը կոկիկ էր, կերակուրը պատրաստ էր»։ Այո՛, բայց այսօրվա կինը մենակ մամա չէ, նա փորձում է հասցնել ամեն բան։ Աշխատել, սովորել, հանդիպել ընկերներին, վերցնել մաքսիմումը կյանքից, լինելով մամա։ Թե ինչու ենք մենք դարձել այսքան դյուրագրգիռ, նյարդային, հուզական, գերհոգնած եւ հաճախ տխուր պարզ է, ամեն բան փոխվել է, մեր կյանքը, նպատակները, երազանքները, փոխվել ենք մենք։ Ոչինչ այլեւս առաջվանը չէ եւ չի էլ լինելու, մենք փորձում ենք գոյատեւել այս նոր իրականությունում։ Մի մեղադրեք ինքներդ ձեզ, եթե այսօր ոչինչ անել չեք ուզում, եթե ոչինչ ձեզ չի ուրախացնում…կանցնի…»,- գրել է նա։

Ավելի վաղ տեղադրված կադրերում երիտասարդ մայրիկը երկար զգեստ էր կրում, որը համադրել էր ոճային կոշիկի հետ։ Լիլիթ Մուրադյանը հավաքել էր մազերը, բնական շպար նախընտրել։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ արեւային ակնոց, պայուսակ։ «Երեւան, իմ սրտի քաղաք, որտեղ հանդիպում են բոլորը, իրար հարազատ հեռու ու մոտ»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE